Logo
Armenian  English

Բարի գալուստ Դի-Էյչ-Դի Կոնտակտ ՍՊԸ


Բարի գալուստ Դի-Էյչ-Դի Կոնտակտ ՍՊԸ: Մեր ընկերությունն առաջարկում է բազմակողմանի խորհրդատվություն էներգետիկ և ջրային նախագծերի զարգացման ուղղությամբ ողջ Եվրոպայում և Ասիայում:

 

Տարածաշրջանում տվյալ ենթակառուցվածքը միշտ էլ զարգացվածության բարձր մակարդակի վրա է եղել: Նման պայմաններում Ձեզ անհրաժեշտ է այնպիսի գործընկեր, ով կարող է համատեղել միջազգային փորձն ու տեղական ռեսուրսները:

 

Մեր ծառայություններն ընդգրկում են նախագծերի ստեղծման և զարգացման բոլոր փուլերը` նախաձեռնումից մինչև առևտրային գործառնություն: Ունենալով բազմալեզու մասնագետների թիմ` մենք առանց դժվարության կարող ենք իրականացնել էներգետիկ և ջրային նախագծերի կառավարում տարածաշրջանի ցանկացած երկրում:


Լուրեր

15.05.2009 - ՀԱՅԱՍԱՏՆՈՒՄ ՋԵՐՄԱՐԵՒԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԱՆ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ

 

 

Դի-Էյջ-Դի ԿՈՆՏԱԿՏ ՍՊԸ-ն եւ GEO - TEC Solartechnik GmbH (Ավստրիա) ստորագրել էին Համագործակցության հուշագիր՝ըստ որի նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագիր` Հայաստանում արևային կուտակիչների ներդրման ուղղությամբ, որոնք կիրառվելու են ջեռուցման, ջրատաքացման և սանիտարական նպատակներով:

GEO-TEC-ը, օգտագործելով հարթակների ժամանակակից դիզայնն ու նորագույն տեղնոլոգիաները, ամբողջ աշխարհում առաջատար դիրք է գրավում բարձրորակ արևային հարթակների արտադրության ասպարեզում: 

GEO-TEC-ը արևային հարթակների արդյունաբերության ոլորտում արագ զարգացող ընկերություն է, որն օրական արտադրում է արևային հարթակների մոտ 100 նմուշ: Ներկայումս GEO-TEC-ը արևային հարթակների մատակակար է աշխարհի շուրջ 22 երկրում և Դի-Էյջ-Դի ԿՈՆՏԱԿՏ ՍՊԸ –ի օգնությամբ պատրաստվում է ընդլայնել գործունեության շրջանակները` ընդգրկելով Կովկասյան տարածաշրջանը:

 

30.11.2008 Բիոէթանոլի գնահատման ծրագիրն ավարտված է

 

Դի-Էյջ-Դի ԿՈՆՏԱԿՏ ՍՊԸ-ն՝ EnerTech Inc եւ BBI International ընկերությունների հետ համատեղ իրականացրել է "“Բիոէթանոլի արտադրության խթանումը Հայաստանում”" ծրագիրը (GEF-CS-16/2007), որը հովանավորվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից: .  4 ամիս տևողությամբ ծրագրի արդյունքում ստեղծվեցին հատևյալ երկու զեկույցները.

 

1) Բիոէթանոլային արդյունաբերության հանրավորությունները Հայաստանում, եւ

2) Հայաստանում բիոէթանոլի արդյունաբերության իրագործելիության նախնական հետազոտություն և խորհրդատվություն.


Էներգետիկայի և կառավարման ոլորտում խորհրդատվություն առաջարկող EnerTech Inc. –ը (Գրասոնվիլ, Մերիլենդ) պատասխանատու էր ողջ ծրագրի կառավարման և մենեջմենթի համար, իսկ BBI International-ը, կիրառելով ոլորտում ունեցած երկար տարիների փորձը, կարևոր տեղ էր գրավում բիոէթնոլային արտադրամասի նախագծման աշխատանքներում:

Դի-Էյջ-Դի Կոնտակտ ՍՊԸ-ն, իր մասով ներկայացրեց տեղական էներգետիկայի ընդդհանուր բնութագիրը, էներգետիկ քաղաքականությունն ու կանոնադրությունը` գնահատելով բնական պայմաններն ու գյուղատնտեսական գործոնները (հող, կլիմա և բերատվություն): 

Նախագծող թիմը հաշվարկեց բիոէթանոլի արտադրության համար պիտանի այն բույսերը, որոնք աճում կամ կարող են աճել Հայաստանում: Հաշվի առնելով այն փաստը, որ բարձրադիր գոտիներում արդյունաբերության բացակայության պատճառով սննդամթերքի գներն անկայուն են` թիմը որոշեց կենտրոնանալ այնպիսի բուսատեսակների վրա, որոնք սովորաբար չեն օգտագործվում սննդի մեջ (թե մարդկանց և թե ընտանի կենդանիների) և որոնց մշակման համար անհրաժեշտ չեն այնպիսի հողատարածքներ,որտեղ սովորոբար են սննդային արժեք ունեցող բույսեր: